Կայացել է Վրաստանի և Դանիայի Արտաքին գործերի նախարարությունների միջև հանդիպումը

Կայացել է Վրաստանի և Դանիայի Արտաքին գործերի նախարարությունների միջև հանդիպումը

Կայացել է Վրաստանի և Դանիայի Արտաքին գործերի նախարարությունների միջև հանդիպումը: Հանդիպման ավարտին Դանիայի Արտաքին Գործերի նախարարը հայտարարել է.

«Շնորհավորում ենք Վրաստանին Եվրամիության հետ Ասոցացման մասին պայմանագիրը ստորագրելու կապակցությամբ: Դեկտեմբերին մենք ծրագրում ենք վավերացնել այդ պայմանագիրը: Մինչդեռ մի բան է ստորագրել պայմնագիրը, մեկ այլ բան`իրագործել այն: 

Դանիայում մենք որոշել ենք, որ Վրաստանը կդառնա տարածաշրջանում մեր առաջնային գործընկերներից մեկը: Դա նշանակում է, որ մենք կուժեղացնենք մեր աջակցությունը ձեր երկրին: 

Վրաստանի Արտաքին Գործերի նախարարի հետ հանդիպման ընթացքում մենք հայտնել ենք, որ մեզ անհանգստացնում է Վրաստանում օրենքի գերակայության հարցը: 

Վրաստանը պետք է կենտրոնանա ստորագրված Ասոցիացիայի մասին պայամանգրով նախատեսված պարտականությունների իրագործման վրա: Այսինքն, դուք պետք է կենտրոնանաք ենթակառույցային ժողովրդավարության կառուցման վրա և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա հարցերի վրա: Դուք պետք է առաջ ընթանաք, Եվրոպային ընդառաջ»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3614.html
Դանիա Վրաստան ԱԳՆ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :