«Վրաստանի երիտասարդ իրավաբանների Ասոցիացիա» կազմակերպությունը հաշվետվության շնորհանդես է ներկայացրել

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների Ասոցիացիա» կազմակերպությունը հաշվետվության շնորհանդես է ներկայացրել

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների Ասոցիացիա» կազմակերպությունը 2014թ. Վրաստանում Տեղական Ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ անցկացրած մոնիտորինգի հաշվետվության շնորհանդես է ներկայացրել: Հաշվետվությունը ներառում է ապրիլի 1-ից  հուլիսի 22 ընկած ժամանակահատվածը, այսինքն նախընտրական հատվածը, անմիջականորեն ընտրությունները, ինչպես նաև ետընտրական ժամանակահատվածը: 

«2012թ.- խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրությունների համեմատությամբ` 2014թ. հունիսի 15-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տարբերվում են ավելի շատ խնդրահարույց իրավիճակով: 

Նախընտրական ժամանակահատվածում հաճախ եղել են այնպիսի խախտումներ, ինչպիսիք են ճնշման ցուցաբերում թեկնածուների վրա, հարձակում քաղաքական մրցակիցների վրա, խոչընդոտների ստեղծում ընտրական քարոզարշավների անցկացման ժամանակ, ինչպես նաև հաճախակի ֆիզիկական դիմակայություներ: Այդ ամենն, իհարկե, ստեղծում էր խնդիրներ և վտանգներ արդար և իրավահավասար ընտրություններ անցկացնելու համար», -ասված է ընտրությունների մոնիտորինգի ներկայացված հաշվետվությունում:

Կարճ հասցե: javakhq.info/u/3613.html
Վրաստան «Վրաստանի երիտասարդ իրավաբանների Ասոցիացիա»

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :