Մայա Կուրցիկիձե. Վրաստանում կոպտորեն խախտվում են երեխաների իրավունքները

Մայա Կուրցիկիձե. Վրաստանում կոպտորեն խախտվում են երեխաների իրավունքները

Վրաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Մայա Կուրցիկիձեն հայտարարել է.

«Վրաստանում կոպտորեն խախտվում են երեխաների իրավունքները: 

«Շատ լուրջ խնդիր է աղքատությունը երեխաների շրջանում: Վրաստանում ավելի քան 50 000 երեխա չի ապրում, այլ գոյատևում է: 

Այսինքն օրական նրանց վրա ծախսվում է երկու լարիից ոչ ավել, իսկ դա անհամեմատ քիչ է, քան սպառողական զամբյուղը… 

Երեխաների իրավունքները խախտվում են անընդհատ: Երբ երեխան ապրում է աղքատության մեջ, դա ևս նրա իրավունքի խախտում է, քանի որ պետությունը չի ապահովում նրան ո´չ նորմալ առողջապահությամբ, ո´չ կրթությամբ, ո´չ մարդկային կենսապայմաններով: 

Ժամանակն է, որպեսզի պետությունը լուրջ ուշադրություն հատկացնի այդ հարցին», -հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3612.html
Վրաստան «ՅՈՒՆԻՍԵՖ» երեխաներ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :