Ջորջ Սորոսն այս շաբաթ կժամանի Վրաստան

Ջորջ Սորոսն այս շաբաթ կժամանի Վրաստան

Ամերիկացի ֆինանսիստ, Բաց հասարակության հիմնադրամների հիմնադիր Ջորջ Սորոսն այս շաբաթ երկօրյա այցով կժամանի Վրաստան: Նա Վրաստան կայցելի հիմնադրամի հոբելյանական 20-ամյակի կապակցությամբ և ներկա է գտնվելու նոյեմբերի 15-ի հոբելյանական միջոցառումներին: 

Այդ միջոցառումների պատրաստման աշխատանքներն արդեն մի քանի ամիս է, ինչ ընթանում են ինտենսիվորեն: 

Առաջին միջոցառումը Բաթումում տեղի է ունեցել սեպտեմբերին: Նոյեմբերին շարունակվում են հոբելյանական միջոցառումները: 

Հիշեցնենք, որ Ջորջ Սորոսը 2012 թվականի դեկտեմբերի 1-2-ին մասնավոր, երկօրյա այցով արդեն իսկ գտնվել է Վրաստանում:

Կարճ հասցե: javakhq.info/u/3608.html
Վրաստան Ամերիկա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :