Թամարա Բերուչաշվիլի. Երկրի արտաքին քաղաքական կուրսը կմնա անփոփոխ

Թամարա Բերուչաշվիլի. Երկրի արտաքին քաղաքական կուրսը կմնա անփոփոխ

Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Թամարա Բերուչաշվիլին խոստացել է չփոխել երկրի արտաքին քաղաքական կուրսը և շարունակել եվրաինտեգրման ուղին. 

«Ես ուրախ եմ, որ այժմ հնարավորություն ունեմ ծառայելու երկրի եվրոպական ու եվրաատլանտյան առաջնահերթություններին: Ես հավատում եմ, որ Վրաստանի ապագան չի կարող լինել առանց Եվրոպայի: Երկրի արտաքին քաղաքական կուրսը մնում է անփոփոխ»: 

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թամարա Բերուչաշվիլուն երեկ է ներկայացրել երկրի արտգործնախարարի պաշտոնում: Բերուչաշվիլին այդ պաշտոնում փոխարինել է սեփական ցանկությամբ հրաժարական տված նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3605.html
Վրաստան ԱԳՆ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :