Հարավային Օսիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանարապետությունների հետ

Հարավային Օսիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանարապետությունների հետ

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը հայտարարել է, որ իրենք դիվանագիտական հարաբերություններ են հաստատելու Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանարապետությունների հետ. 

«Հարավային Օսիայի ժողովուրդն անցել է այն նույն ուղով, որով և՝ Դոնբասի բնակչությունը: Մենք մեր աչքերով ենք տեսել պատերազմի սարսափները և չենք կարող չաջակցել այն մարդկանց, ովքեր օգնության ու ճանաչման խնդրանքով դիմում են մեզ: 

Հանրապետության ԱԳՆ-ին հստակ ցուցումներ են տրվել՝ կապված ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի անկախության ճանաչման մասին հրամանների կատարման հետ: 

Հարավային Օսիայի ԱԳՆ-ին հանձնարարվել է ձեռքը պահել ազդակի վրա, դիվանագիտական ու այլ հարաբերություններ հաստատել այդ պետությունների հետ»: 

Հիշեցնենք, որ Հարավային Օսիան ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի անկախությունը ճանաչել է դեռ ընթացիկ տարվա ամառանը: Համապատասխան հրամանները ստորագրվել են համապատասխանաբար հունիսի 18-ին ու 27-ին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3597.html
Վրաստան Հարավային Օսիա ԴԺՀ ԼԺՀ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :