Թուրքիան փորձում է վերականգնել Օսմանյան կայսրությունը

Թուրքիան փորձում է վերականգնել Օսմանյան կայսրությունը

Այսօր արդեն նկատվում են այն նոր Թուրքիայի ուրվագծերը, որն ուզում է կառուցել երկրի այժմյա ղեկավարությունը՝ 2023թ.,այսինքն Թուրքական Հանրապետության հարյուրամյակին: Այդ մասին շատ է խոսում ինքը` Էրդողանը, ինչպես նաև վարչապետ դարձած Դավութօղլուն: Հարցազրույց Հայաստանի Հանրապետության գիտության Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ:

Ի՞նչ է իրենից ներկայացնելու այդ նոր Թուրքիան:

- Բովանդակության էությունը հասկանալու բանալին տալիս է Դավութօղլուի երկամյա հնություն ունեցող ելույթներից մեկը: «Մեր ազգը, մեր երկիրը պատրաստվում է մեծ առաքելության կատարմանը, և  դա կայանում է նոր աշխարհակագի հաստատման մեջ», -հայտարարել է այն ժամանակ Դավութօղլուն: Եթե բացենք փակագծերը, ապա ավելի մանրամասն նա խոսում էր այն մասին, որ 1911-1923թթ., երբ հաստատվեց Թուրքական Հանրապետությունը, Օսմանյան կայսրությունը դադարեց գոյություն ունենալ` կորցնելով հսկայական տարածքներ: «Եվ հիմա սկսվում է մեր ազդեցության վերակագնման ժամանակարջանը, նոր Թուրքիայի ազդեցության տարածումը այդ կորցրած տարածաշրջանների վրա», -ասում էր Դավութօղլուն: Նա նկատի ուներ և´ Եգիպտոսը, և´ Թունիսը, և´ Լիբանանը,և´ Սիրիան,և´ Իրաքը:

Այսինքն, փաստորեն, 2023թ. Թուրքիան ներկայանալու է իր ներկայիս ղեկավարությանը` այսպես կոչված Օսմանյան կայսրության վերամարնավորված տեսքո՞վ:

- Ճիշտ այդպես: Հռչակված  մեծապետական տերության միջուկը պետք է դառնա Թուրքիայի տարածաշրջանը որոշակի տարածաշրջանային հավելումներով: Եվ նրա շուրջը Օսմանյան Կայսրության տարածաշրջանները` վասալական պետությունների տեսքով, որոնք կպարեն իր դուդուկի տակ: Ուշադրություն դարձրե´ք նոր Թուրքիայի քարտեզին: Այն հրապարակվել է թուրքական թերթերում և փաստորեն ոչ ոքի կողմից դեռևս հրապարակայնորեն չի հերքվել: Քարտեզի վրա երևում են տարածաշրջանային ձեռքբերումներ Հունաստանի հաշվին, հավելումներ Սիրիայի, Իրաքի, Կիպրոսի հաշվին: Նկատվում են տարածաշրջանային հավելումներ Իրանի հաշվին: Մենք տեսնում ենք Նախիջևանը և Բաթումին Թուրքիայի կազմում: Ավելին, թերթերում այդպես էլ գրում են. Ահա, Թուրքիայի նոր տարածաշրջանը:

Հենց դրան էլ թուրքերը ձգտում են: Ուրիշ հարց է, թե որքանո՞վ նրանց կհաջողվի իրագործել նման ամբիցիաները: Բայց այդպիսին է տարածաշրջանի վերաբերյալ նրանց իդեալը. Թուրքիայի նոր տարածաշրջանը և նախկին Օսմանյան կայսրությունը` որպես ժամանակակից Թուրքիայի ազդեցության բնագավառ: Այդ նպատակին հասնելու համար օգտագործվում էին բոլոր հասանելի մեթոդները, մասամբ արաբական գարունը: Թուրքիան սկսել է աջակցել Սիրիայում նախագահ Ասադի դեմ դուրս եկած ուժերին, աջակցել է Եգիպտոսի կառավարության դեմ դուրս եկած «Մուսուլման եղբայրներին» և այլն: Թուրքիայի արտաքին քաղաքականության հասկացությունը հանգում է նրան, որ 2023թ. դարձնեն նրան այնպիսին, ինչպիսին այն տեսնում է նրա ղեկավարությունը:

Իսկ ներքաղաքական ասպեկտի հարցը: Չէ՞ որ այնտեղ էլ են տեղի ունենում զգալի փոփոխություններ:

- Անպայմա´ն: Այդ նույն Թուրքիա հասկացության համատեքստում ներքաղաքական ասպեկտը նշվում է որպես կարևորագույն ձև երկրի բոլոր բնագավառներում քաղաքական իսլամի ուժեղացման գործընթացում: Այսինքն, նոր Թուրքիան պետք է լինի մուսուլմանական պետություն, ավելին, ոչ թե ուղղակի մուսուլմանական, այլ մաքուր սուննիական` իսլամի սուննիական մեկնաբանանության վրա հիմնված` որպես երկրի քաղաքական կյանքի հիմք: 2000-ական թվականներին քարոզվող «Փափուկ իսլամը» ընկնում է անցյալի գիրկը: Այսօր Թուրքիայում նկատվում է լիովին հեռացում աշխարհիկ պետության սկզբունքներից…

Ստացվում է, որ Եվրամիության մասին թուրքերն արդեն չեն էլ երազո՞ւմ:

- Խոսքով Թուրքիան դեռևս ներկայանում է Եվրամիությանն անդամակցելու օգտին: Բայց իրականում, ըստ շատ փորձագետների հետազոտման` նա դրան այլևս չի ձգտում: Եվրամիություն մտնելու ոչ մի իրական քայլ Թուրքիան չի ձեռնարկում: Թուրքիայի եվրոինտեգրման հարցը կանգնեցված է: Հիմնական պատճառն, իհարկե, Կիպրոսն է: Թուրքիան բռնագրավում է Եվրամիության անդամ պետության տարածքի մի մասը և միաժամանակ ուզում է դառնալ եվրոպական հանրության անդամ, ինչն իհա´րկե, անհնար է: Բացի այդ Թուրքիան չի անցկացնում ժողովրդավարական բարեփոխումներ, այդ կերպ` չի իրականացնում իր վերցրած պարտականությունները: Այնպես որ այստեղ լճացում է և փակուղի:

Իսկ Թուրքիայի ղեկավարության  կայսրական ամբիցիաներում ինչպե՞ս են ներառվում Արևմուտքի, մասամբ ԱՄՆ-ի շահերը:

- Իհա´րկե, Թուրքիան չի կարող հաշվի չառնել Արևմուտքի և առաջին հերթին ԱՄՆ-ի դիրքորոշումները: Բայց այդ համատեքստում չի կարելի ուշադրություն չդարձնել հետևյալ պայամաններին. ԱՄՆ-ն հետաքրքրված է Թուրքիայով` որպես Մերձավոր և Միջին Արևելքում իր համագործակիցների: Քանի որ Թուրքիան աշխարհաքաղաքական հարաբերություններում այնպիսի դեր է խաղում, որը ԱՄՆ-ն փորձում է օգտագործել հանուն իր շահերի, վերջինս ուղղակի փակում է աչքերը, ինչպես դուք ասացիք, Էրդողանի կայսրական ամբիցիաների վրա: Կարծում եմ` որոշակի չափով դեր է խաղում նաև Էրդողանի անձի թերագնահատումը: Նրան լուրջ չեն ընդունում, ավելի շուտ նրան վերաբերում են մի մարդու, որը կարող է ասել ինչ պատահի: Մինչդեռ իրականում խոսքը գլոբալ քաղաքական նպատակի մասին է. Նոր Թուրքիայի ստեղծումը և նման մտքերին պետք է շատ լրջորեն վերաբերվել:

Դուք ասացիք ԱՄՆ-ի մասին, բայց ոչինչ չասացիք Իսրայելի դիրքորոշման մասին…

-Դե´ ինչ, Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերություննեը փչացած են: Չնայած հետախուզական տվյալների փոխանակմնան հարցերում պահպանվում է համագործակցությունը, գործում են կապի որոշակի ալիքներ, սակայն ընդհանրապես թուրք-իսրայելական հարաբերությունները շատ հեռու են այն մակարդակից, որ ունեին մի քանի տարի առաջ: Եվ դա հաստատ Էրդողանի նպատակաուղղված քաղաքականության արդյունքն է, որն է` ձգտելով լարել հարաբերությունները Իսրայելի հետ, ձեռք բերել որոշակի շահութաբաժին արաբական աշխարհում:

Վերջերս հայտարարվել էր, որ եթե Թուրքիան դադարի ֆինանսավորել ահաբեկիչներին, նա կարող է դասվել «Սիրիայի ընկերների» շարքում: Ելնելով վերոնշյալներից` դա ուղղակի ինչ-որ դատարկ, ոչ մի իրական հիմք չպարունակող ռևերե՞նս է:

- Անկասկած: Եվ դրա մասին իսկապես արժե մանրամասն խոսել, բայց նախ ես կուզեի շեշտել հետևյալը. Փաստացիորեն Թուրքիան վերջերս խոշոր դիվանագիտական պարտություն կրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում` Անվտանգության Խորհրդի ոչ մշտական անդամ դառալու փորձով: Ավելին, նման քայլը, այսինքն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին անդամակցությունը Թուրքիայի իշխանությունների կողմից ընկալվում էր որպես մաքուր քարոզչական քայլ` կոչված անձնավորելու նոր, հաջողված թուրքական դիվանագիտությունը: Մատուցվեց այդ ամենը բավականին յուրօրինակ կերպով. Իբր թե եթե Թուրքիան ընտրվի անվտանգության խորհրդի անդամ, ապա դա կդառնա աննախադեպ երևույթ (որովհետև նա երկրորդ անգամ կզբաղեցներ այդ տեղը) և դա Էրդողան-Դավոթօղլու բարեհաջող դիվանագիտության տանդեմի ապացույցն է:

Այդ մասին, ի դեպ Էրդողանն ինքն է ասել բազմիցս: Մի խոսքով նրանք հույսերով լի էին, բայց ստացվեց լիակատար ձախողում: Թուրքիան ստացավ ընդամենը 60 ձայն (զգալիորեն քիչ, քան 5 տարի առաջ), չնայած 140 պետություն խոստացել էր նրան իր ձայնը: Արդյունքում, չհավաքելով անհրաժեշտ ձայների քանակություն, Թուրքիան չդարձավ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ: Եվ դա պետք է գնահատել ոչ այլ կերպ, քան Թուրքիայի կողմից իրականացվող անիրական, արկածախնդիր արտաքին քաղաքականության արդյունք, որի պատճառով նա հայտնվեց մեկուսացման մեջ: Ավելին, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի դեմ են քվեարկել նաև Արևմտյան պետությունները և մուսուլմանական երկրների մեծամասնությունը: Իր դերն է խաղացել նաև նախկինում Թուրքիայի մեծապետական նկրտումներին դեմ ներակայացած Սաուդյան Արաբիան, և անձամբ աֆրիկյան պետություններում հսկայական հեղինակություն վայելող Ֆետխուլլախ Գյուլենը:

Վերջին ժամանակներս փաստեր են ի հայտ գալիս, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցնում է իր դիրքերը Թուրքիայի արևելյան, քրդաբնակ վիլայեթներում:  Քրդերն իրենց մեծամասնությամբ աջակցում էին այդ կուսակցությանը և փոխարենը պաշտոններ ստանում տեղական ինքնակառավարման մարմիններում` որպես իշխող կուսակցության անդամ, որը դեպքերի մեծամասնությունում հաղթանակ էր տանում տեղական ընտրություններում: Բայց կրկնվեմ, կա այն բանի ապացույցը, որ քրդերը սկսել են հեռանալ իշխող կուսակցությունից` Սիրիայի հյուսիսում կատարվող իրադարձությունների լույսի ներքո… Վկայություն կա, որ քրդական բանվորական կուսակցության շարքերում ակտիվացել է մեկ այլ կազմակերպություն, որի մասին քիչ է հայտնի, բայց որն ունի բավականին լուրջ դիրքորոշումներ քրդերի շրջանում: Խոսքը քրդական «Խեզբոլլեի» մասին է, ոչ շիական, այլ սուննիական` միայն Թուրքիայի տարածաշրջանում գործող:

Այսինքն քրդական շարժումը սկսում է թա՞փ հավաքել:

- Դա միայն վերելքի սկիզբն է, բայց մեկնարկը տրված է, որի մասին վառ վկայում է ամբողջ երկրով մեկ քրդերի ելույթը` հօգոտ Սիրիայում իրենց ցեղակիցների աջակցության: Քրդերը քրդաբնակ մարզերում սկսում են անցնել որոշակի գործողությունների, որոնք կարող են զանգվածային ելույթների ձև ստանալ:  Միաժամանակ կարող է սկսվել վերոնշյալ մարզերում իշխանություններին զուգահեռ մարմինների ստեղծման գործընթաց:

Ի՞նչ աստիճանով կարող է այդ ներքաղաքական անկայունությունը խանգարել Թուրքիայի 2023թ. կայսրական ծրագրերին:

-Դրանք արդեն խախտված են, կրկնվեմ, Թուրքիայի արկածախնդրային արտաքին քաղաքականության արդյունքում: Այսօրվա Թուրքիան չունի դաշնակիցներ Մերձավոր և Միջին Արևելքում: Տեսե´ք, Եգիպտոսը նվազագույնի է հասցրել իր դիվանագիտական հարաբերություններն այդ երկրի հետ: Եգիպտոսում հետևողականորեն նվազեցնում են Թուրքիայի հետ առևտուրը, սկսում են արգելել ամեն թուրքականը` նույնիսկ թուրքական սերիալների եթերը ներառյալ: Դա ուժեղ հարված էր: Թուրքիան աջակցում էր «Մուսուլման եղբայրներին», իսկ վերջիններս ստիպված էին հեռանալ քաղաքական բեմահարթակից` պարտություն կրելով: Իշխանության գլուխ եկան զինվորականները Աբդել Ֆաթթախ աս-Սիսիի գլխավորությամբ և այլ աշխարհիկ ուժեր`  Թուրքիային կտրուկ դեմ դուրս գալով:

Թուրքիան դաշնակից չունի նույնիսկ սուննիական պետությունների շարքում, այնպիսիք, ինչպեսիք են Սաուդյան Արաբիան, ավելին, վերջինիս հետ հարաբերություններն այն աստիճան են փչացած, որ վերջերս Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է. «Սաուդյան Արաբիան ի վիճակի չէ ճիշտ կերպով վերահսկողություն իրականացնել և աջակցել մուսուլմանների համար սուրբ քաղաք Մեքքային` Հաջիի ժամանակ (ուխտագնացություն)»: Եվ պահանջել է, որ Հաջիի ընթացքում մուսուլմանների համար սուրբ վայրերը գտնվեն բոլոր մուսուլման պետությունների, այդ թվում նաև Թուրքիայի ղեկավարության տակ: Այսինքն, պատգամավորը պահանջել է, որպեսզի այնտեղ հաստատվի այն պիսի ռեժիմ, ինչպիսին Վատիկանում է: Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչպիսի՞ հարված է Սաուդյան Արաբիայի հեղինակությանը: Այնպես որ հարաբերությունները լրջորեն փչացած են: Նույն բանը կատարվում է Սիրիայի, Իսրայելի և այլ հարաբերություններում: Թուրքիայի միակ դաշնակիցն ամբողջ Մերձավոր Արևելքում մնացել է Կատարը:

Եվ դուք ենթադրում եք, որ Թուրքիայի մոկուսացումը կխորանա՞

- Կարծում եմ` այո´: Դա առանցքային հարց է: Եվ ահա այստեղ եկեք վերադառնանք Սիրիային ավելի մանրամասն: Թուրքերը խաղադրույք էին կատարել Բաշար Ասադի ռեժիմի անկման վրա, այսպես կոչված ընդդիմության հաղթանակի վրա, ինչպես նաև նրանք ակտիվորեն աջակցում էին «Իսլամական պետությանը»: Բայց Ասադն այն ժամանակ ասում էր. Թուրքերը մեր դեմ դուրս եկան և նրանք քաոս կստանան իրենց երկրում:

Եկեք հիշենք, չէ որ Էրդողանը և Ասադը ժամանակին եղել են մտերիմ ընկերներ, ավելին, ընկերություն էին անում ընտանիքներով, միասին հանգստանում էին, համատեղ նիստեր էին անցկացնում կառավարության գրասենյակներում: Այսինքն եղել են շատ նեղ հարաբերություններ: Եվ հանկարծ Թուրքիան կտրուկ փոխել է ընթացքը և թիկունքից հարվածել մտերիմ ընկերոջը: Թուրքերը խաղադրույք էին արել, որ մի քանի ամսվա ընթացքում Ասադի ռեժիմը կընկնի, և ամեն ինչ կկատարվի Լիբիայի տեսարանով: Բայց դա տեղի չունեցավ: Եվ այսօր Թուրքիայում սկսվում է այն, ինչ կանխատեսել էր Ասադը` քաոս:

Դա սկսվում է Թուրքիայի քրդաբնակ մարզերում: Եվ քրդերի դիրքորոշումների ուժեղացման չափով Իրաքի և Սիրիայի տարածաշրջաններում քաոսը Թուրիայում ավելի կուժեղանա: Առաջին անգամ Սիրիայի հյուսիսի քրդերի շարքում «Ժողովրդավարական միաբանության կուսակցություն», խոշորագույն քաղաքական ուժ հանդիսացող կազմակերպությունը և կապված քրդական բանվորական կուսակցության հետ, ստացել է ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակ: Ամերիկացիները, ինչպես հայտնի է, ապահովում են նրանց զենքով: Ամենայն հավանակնությամբ, ԱՄՆ-ն ընթանում է ապագայում քրդական պետություն ստեղծելու ուղղությամբ: Եվ եթե այն ստեղծվի, դա հզոր հարված կլինի Թուրքիայի համար: Որովհետև քրդերը Թուրքիայում արդեն աճում են: Այնպես որ տարածաշրջանում Թուրքիայի դիրքորոշումների թուլացումը կշարունակվի: Այդ երկիրը ընկել  է արկածախնդրության մեջ, որը բումարենգի նման կհարվածի հենց իրեն:

armenian-community.ge

Կարճ հասցե: javakhq.info/u/3596.html
Հայաստան Թուրքիա Օսմանյան կայսրություն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1262 : Ցուցադրված է` 1 - 15 :