Թբիլիսիում գրանցված է 2 000 բազմազավակ, աղքատ ընտանիք

Թբիլիսիում գրանցված է 2 000 բազմազավակ, աղքատ ընտանիք

Վրաստանի գազամատակարարման ընկերություն՝ «ՂազՏրանսԳազ»-ը, տեղեկացնում է, որ «Թբիլիսիում գրանցված է ավելի քան 2 000 բազմազավակ ընտանիք, որոնք ապրում են աղքատության եզրին: 

Բազմազավակ կարիքավոր ընտանիքներին աջակցելու նպատակով «ՂազՏրանսԳազ» ընկերությունը որոշում է կայացրել այն մասին, որ 4 և ավելի երեխա ունեցող կարիքավոր ընտանիքները կկարողանան գազի կոմունալ ծախսերը վճարել ավելի երկար ժամանակահատվածում: 

Տվյալ զեղչը կգործի ողջ ձմեռվա ընթացքում»: 

Հիշեցնենք, որ ըստ գործող նորմերի` սպառողները, որոնք չեն վճարում կոմունալ ծախսերը նշված ժամանակահատվածում (10 օր), զրկվում են ընկերության ծառայություններից օգտվելու հնարավորությունից:

Կարճ հասցե: javakhq.info/u/3594.html
Վրաստան Թբիլիսի «ՂազՏրանսԳազ»

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :