Վրաստանի արտգործնախարար է նշանակվել Թամարա Բերուչաշվիլին

Վրաստանի արտգործնախարար է նշանակվել Թամարա Բերուչաշվիլին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արտգործնախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Թամարա Բերուչաշվիլուն այսօր ներկայացրել է գերատեսչության ղեկավարի պաշտոնում: 

Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Բերուչաշվիլին հաստատապես գիտի, թե ինչ է պետք անել արտաքին քաղաքականության ոլորտում, թե այսօր ինչ մարտահրավերների առջև է կանգնած երկիրը և ինչպես կարելի է արդյունավետորեն շարունակել երկրի արտաքին քաղաքական կուրսը: 

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն սեփական ցանկությամբ նոյեմբերի 5-ին հրաժարական էր տվել:

Կարճ հասցե: javakhq.info/u/3593.html
Վրաստան քաղաքականություն արտգործնախարար

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :