Կայացել է Իրակլի Ղարիբաշվիլիի, Մինդիա Ջանելիձեի ու Վախթանագ Կապանաձեի հետ հանդիպումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեի ու Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանագ Կապանաձեի հետ:
Հանդիպման արդյունքներով՝ Ղարիաբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի բանակն ապաքաղաքականացված է և կշարունակի մնալ այդպիսին:
Հանդիպման ժամանակ քննարկվել են վրացական բանակի զարգացման հեռանկարներն ու ապագայի պլանները:
Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունն անելու է ամեն բան՝ նպաստելու համար բանակի զարգացմանը, նրա պաշտպանունակության մեծացմանը, զինվորների պայմանների բարելավմանը:
Կապանաձեն իր հերթին լրագրողներին հայտնել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: