Իրակլի Ղարիբաշվիլին Իրակլի Ալասանիային ու Մայա Փանջիկիձեին մեղադրանք է ներկայացրել

Իրակլի Ղարիբաշվիլին Իրակլի Ալասանիային ու Մայա Փանջիկիձեին մեղադրանք է ներկայացրել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիային ու նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեին մեղադրում է նրանում, որ նրանք չեն կարողացել ԱՄՆ-ին ու Եվրոպային համոզել, որ Վրաստանում չկա ընտրովի արդարադատություն. 

«Վերջին երկու տարվա ընթացքում հասարակությունը լսել է, որ Եվրոպայում ու Ամերիկայում դեռ կա այնպիսի տպավորություն, որ այստեղ իրականացվում է քաղաքական հետապնդում, և որ մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ: 

Ալասանիան ու Փանջիկիձեն չկարողացան չեզոքացնել դա: Իրակլի Ալասանիան Եվրոպայում, Ամերիկայում բաց հայտարարել է, որ Սաակաշվիլու ժամանակ ձեռք բերված բարեփոխումներն օրինակելի են, և որ իրենք պետք է հենվեն դրանց վրա: Այսինքն, խոսքը չի գնացել սադիստական սպանությունների, կտտանքների, անմարդկային վերաբերմունքի, մարդու իրավունքների խախտումների մասին, որոնց հետաքննությունն ընթանում է ներկայումս: Բնականաբար, դա շարունակել է անել Մայա Փանջիկիձեն»: 

Ղարիբաշվիլին կարծում է, որ Ալասանիան ու Փանջիկիձեին նպատակամղված աշխատանք են տարել, որ Արևմուտքում իրազեկված չլինեն Վրաստանի իրողությունների մասին: 

Նա երեկ նաև հայտարարել է, որ շատ ուղղամիտ մարդ է և պետք չէր Ալասանիայի մասին արտահայտվել նման կերպ:

Նշենք, որ Ղարիբաշվիլին նրան անվանել էր դավաճան ու հավակնոտ արկածախնդիր մարդ:

Կարճ հասցե: javakhq.info/u/3590.html
Վրաստան հետաքննություն բարեփոխումներ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1435 : Ցուցադրված է` 1 - 15 :