Վախթանգ Կիկաբիձեին ցանկանում են սպանել

Վախթանգ Կիկաբիձեին ցանկանում են սպանել

Վրացի հայտնի դերասան և երաժիշտ Վախթանգ Կիկաբիձեն ուկրաինական «1+1» հեռուստաալիքի եթերում պատմել է, որ իրեն զանգահարել են անհայտ անձինք և սպառնացել «գնդակահարել»։

«Վերջերս ինձ զանգահարել են։ Նրանք ասացին, որ զանգահարում են Դոնեցկի Հանրապետությունից։ Եվ ես սկսեցի ծիծաղել, քանի որ դա անսպասելի էր՝ Դոնեցկի Հանրապետություն։ Իմ այն հարցին, թե հետո՞ ինչ, պատասխանեցին, որ ինձ կգնդակահարեն։ Սակայն այն, ինչ ես ասացի նրանց, չեմ կարող կրկնել եթերում։ Սա շատ ծիծաղելի է»,- պատմել է Կիկաբիձեն։

Թե ով է զանգահարել երգչին, արդյոք դա կատակ է եղել, թե իրական սպառնալիք, հայտնի չէ։ Իրավապահ մարմիններին Կիկաբիձեն չի դիմել։

Կարճ հասցե: javakhq.info/u/3587.html
Վրաստան գնդակահարել Վախթանգ Կիկաբիձե

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :