Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատասխանել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու քննադատությանը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատասխանել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու քննադատությանը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, պատասխանելով նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու քննադատությանը, հայտարարել է, որ գաղտնալսումների մասին օրենքի վրա վետո է դրել նրա համար, որ այն համարել է սխալ: 

Նշենք, որ Իվանիշվիլին «Առաջին ալիքի» եթերում քննադատել էր Մարգվելաշվիլուն՝ հայտարարելով, որ նա վետո կիրառելու իրավունքն օգտագործել է նրա համար, որ ցանկացել է ցույց տալ, որ կարող է անել դա: 

Նա նշել էր նաև, որ Մարգվելաշվիլու ու Սաակաշվիլու կուսակցության հայտարարությունները հաճախ համընկնում են: 

Ի պատասխան՝ Մարգվելաշվիլին հայտարարել է. 

«Ես վետո եմ դրել, որովհետև համարել եմ, որ այդպես է ճիշտ: Եվ այդ որոշումը չի կայացվել հենց այնպես: Ես խոսում եմ այն մասին, ինչի մասին մտածում է հասարակությունը և դժբախտաբար՝ նաև «Միասնական ազգային շարժումը» (ՄԱՇ)»: Մարագվելաշվիլին հայտարարել է, որ քաղաքական առումով ճիշտ չի համարում ՄԱՇ-ի հետ մշտապես հակամարատության մեջ լինելը, որը պարտված ուժ է, իսկ Սաակաշվիլին այլևս երկրի նախագահը չէ: Նրա խոսքերով՝ Բիձինա Իվանիշվիլին ծանրակշիռ քաղաքական ֆիգուր է:

Կարճ հասցե: javakhq.info/u/3582.html
Վրաստան ՄԱՇ քաղաքականություն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :