Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի նախագահին անվանել է անպատասխանատու, իսկ վարչապետին՝ անզուսպ

Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի նախագահին անվանել է անպատասխանատու, իսկ վարչապետին՝ անզուսպ

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին քննադատել է երկրի առաջին դեմքերին: 

Իվանիշվիլին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն քննադատել է անզսպության համար, իսկ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն՝ անպատասխանատու հայտարարությունների համար. 

«Վարչապետը լավն է, նա շատ բան է անում, սակայն նա չունի փորձ և ցուցաբերել է իր քաղաքական տհասությունը, երբ արտահայտվել է Ալասանիայի մասին (Ղարիբաշվիլին Ալասանիային անվանել էր արկածախնդիր, հիմար ու դավաճան): Ղարիբաշվիլին ցուցաբերել է անզսպություն ու մոռացել է, որ անընդունելի է իր նախկին ընկերների մասին այդպես խոսելը»: 

Խոսելով նախագահի մասին՝ Իվանիշվիլին անպատասխանատու է համարել երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ նրա վերջին հայտարարությունները. 

«Վրաստանի նախագահական ինստիտուտին առաջին հերթին վնասում է հենց ինքը՝ նախագահը, ով հանդես է գալիս անպատասխանատու հայտարարություններով, հատկապես երբ հայտարարում է, որ երկիրը ղեկավարվում է կուլիսների հետևից և դրանով իսկ կրկնում է «Միասնական ազգային շարժման» (ՄԱՇ) խոսքերը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3581.html
Վրաստան նախագահ վարչապետ ՄԱՇ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :