Բիձինա Իվանիշվիլին հեռուստաէկրաններին կհայտնվի հաղորդավարի կարգավիճակով

Բիձինա Իվանիշվիլին հեռուստաէկրաններին կհայտնվի հաղորդավարի կարգավիճակով

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հաստատել է, որ շուտով հեռուստաէկրաններին է հայտնվելու հաղորդավարի կարգավիճակով: Իվանիշվիլին ամեն շաբաթ հեռուստաեթերում երեք փորձագետի հետ վերլուծության կենթարկի երկրի ընթացիկ զարգացումները, որպեսզի դրանով իսկ հասարակությանը օգնի հասկանալ առկա իրավիճակը: 

Նա ընդգծել է, որ դա լինելու է վերլուծական հաղորդում, և որ ինքն ամեն կիրակի իր հաղորդումը վարելու է երեք փորձագետի հետ միասին. 

«Հասարակությանը ներկայումս չի բավականացնում ճիշտ վերլուծությունը, և մենք կօգնենք հասարակությանը` ճիշտ պատկերացնելու համար ընթացիկ իրադարձությունները»: 

Իվանիշվիլու մասնակցությամբ ծրագիրը հեռարձակվելու է GDS TV-ի եթերում, որի սեփականատերը նախկին վարչապետի որդի, ռեպեր Բերա Իվանիշվիլին է: 

Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ ներկայումս վրաց հասարակությունը չունի ճիշտ տեղեկատվություն:

Կարճ հասցե: javakhq.info/u/3580.html
Վրաստան Հաղորդավար վերլուծություն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :