Վրաստանում վարորդական իրավունք ստանալու համար քննությունը կհանձնեն 3D հարցատոմսերով

Վրաստանում վարորդական իրավունք ստանալու համար քննությունը կհանձնեն 3D հարցատոմսերով

Վրաստանի ՆԳ նախարարությանը հայտարարել է, որ Վրաստանում վարորդական իրավունք ստանալ ցանկացողները դեկտեմբերի 15-ից տեսական քննությունը կհանձնեն 3D հարցատոմսերով:

«Հարցատոմսերում կօգտագործվեն ֆոտո և տեսանյութեր՝ Թբիլիսիի, Քութաիսիի և Բաթումի փողոցներից»,-հայտնել են նախարարությունից:  

Յուրաքանչյուր հարցի հետ կլինի նաև տեսանյութ՝ իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար: 

Ընդ որում՝ ցանկացողները հնարավորություն ունեն տեսական քննությունը հանձնել հայերեն, թուրքերեն, ադրբեջաներեն, ռուսերեն, աբխազերեն, օսերեն և անգլերեն: Նախարարությունը պարզաբանում է, որ նոր տեսակի հարցատոմսերի ներդրումը պայմանավորված է ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ազգային օրենսդրությունը եվրոպականի հետ համապատասխանեցնելու հանգամանքով:

Կարճ հասցե: javakhq.info/u/3579.html
Քութաիսի Բաթումի Վրաստան Թբիլիսի ՆԳ նախարարություն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :