Վրացագետ Ալիկ Էրոյանց. Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները բարձր մակարդակում են

Վրացագետ Ալիկ Էրոյանց. Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները բարձր մակարդակում են

Վրացագետ Ալիկ Էրոյանցը հայտարարել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն այնքան բարձր մակարդակում են, որ հնարավոր է փոխադարձ պայմանավորվածություններով չեզոքացնել բոլոր ռիսկերը։ 

Ըստ նրա՝ եթե Վրաստանի նախորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի քաղաքականությունը համեմատենք ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետ, ապա երկրի գործող իշխանությունների նախաձեռնած հավասարակշռված քաղաքականության շրջանակում այն ռիսկերը, որոնք կարող էին որոշակի բացասական ազդեցություն ունենալ հայ-վրացական հարաբերությունների վրա, կարծես թե վերացվել են։

«Սկսած նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթուղու շինարարության նպատակահարմարության, ինչպես նաև Աբխազական երկաթուղու աշխատանքի վերասկսման հարցի վերաբերյալ հայտարարություններից,  այդ ռիսկերը չեզոքացվել են», - նշել է Ալիկ Էրոյանցը: 

Նա հավելել է, որ ՀՀ ղեկավարությունը պատրաստ է հարաբերությունները զարգացնել նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության շրջանակում և Վրաստանի եվրաասոցացման դեպքում: 

«Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները այնքան բարձր մակարդակում են, որ փոխադարձ պայմանավորվածությունների շնորհիվ հնարավոր է չեզոքացնել այդ ռիսկերը: Թե որքանով կհաջողվի, իհարկե, ցույց կտա ժամանակը», - ասել է Ալիկ Էրոյանցը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3577.html
Աբխազիա Վրաստան Հայաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1262 : Ցուցադրված է` 1 - 15 :