Ֆրանսիայում «Միջնադարյան Հայաստանի և Վրաստանի արվեստն ու հնագիտությունը» թեմայով սեմինար կանցկացվի

Ֆրանսիայում «Միջնադարյան Հայաստանի և Վրաստանի արվեստն ու հնագիտությունը» թեմայով սեմինար կանցկացվի

Ֆրանսիայի Էքս ան Պրովանս քաղաքի Մարդու մասին գիտությունների միջերկրածովյան տանը Միջերկրածովյան միջնադարյան և ժամանակակից հնագիտության լաբորատորիան նոյեմբերի 12-ին սեմինար կանցկացնի՝ «Միջնադարյան Հայաստանի և Վրաստանի արվեստն ու հնագիտությունը» թեմայով:

Ութ մասնագետներ կներկայացնեն իրենց աշխատանքների արդյունքները և հետազոտությունների որոշ հեռանկարային ուղղությունների մասին կարծիքներ: 

Նշվելու է վիմագրական աղբյուրների կարևորությունը հուշարձաններն ուսումնասիրելիս: Կլուսաբանվի Կիլիկիայում մշակույթի ոչ այնքան հայտնի ոլորտը՝  պաշտամունքային ճարտարապետությունը և դրա վերականգնման մեթոդաբանությունը: 

Մանրանկարչությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, խաչքարերի արվեստը տվյալ տարածաշրջանի ստեղծագործության հիմնական ոլորտներն են, որոնք ուսումնասիրվելու են՝ փաստագրական տվյալների և նոր մոտեցումների օգնությամբ:

Կարճ հասցե: javakhq.info/u/3575.html
Վրաստան Հայաստան Մանրանկարչություն քանդակագործություն ճարտարապետություն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1262 : Ցուցադրված է` 1 - 15 :