Պատգամավոր Շիրակ Թորոսյանը արդեն կարող է մուտք գործել Վրաստան

Պատգամավոր Շիրակ Թորոսյանը արդեն կարող է մուտք գործել Վրաստան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ Վրաստան մուտքի արգելքը հանված է: 

Թորոսյանն արդեն հասցրել է գնալ Վրաստան և հետ վերադառնալ: 

Թորոսյանը Վրաստանում է եղել հոկտեմբերի 24-ից 29-ը: Նա այցելել է իր հայրական տուն և հետ եկել՝ առանց սահմանին որևէ խնդրի հանդիպելու: 

Թեման, ըստ նրա մերձավորների, կարելի է փակված համարել: 

Հիշեցնենք, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան կատարած այցի ժամանակ Շիրակ Թորոսյանին և ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանին Վրաստան մուտք գործելու արգելքի հարցը քննարկվել էր Վրաստանի վարչապետի և խորհրդարանի նախագահի մակարդակով: Հավաստիացումներ էին հնչել, որ խնդիրը լուծում կստանա, և պատգամավորները կարող են այլևս ազատ ելումուտ անել Վրաստան: 

Թորոսյանը, ով ծնունդով ջավախեցի է, իր հայրենի գյուղում չէր եղել մի քանի տարի:

Կարճ հասցե: javakhq.info/u/3563.html
Ջավախք Վրաստան ԱԺ ՀՀ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :