Նինո Բուրջանաձե. ՄԱՇ-ն այս ճգնաժամն օգտագործելու է որպեսզի վերադառնա իշխանության

Նինո Բուրջանաձե. ՄԱՇ-ն այս ճգնաժամն օգտագործելու է որպեսզի վերադառնա իշխանության

Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն կարծում է, որ երկիրը գտնվում է նոր հեղափոխության շեմին, որը փորձում են կազմակերպել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմնակիցները. «Վրաստանում շատ ուժեղ քաղաքական ճգնաժամ է: Եվ դա զարմանալի չէ, որովհետև Սաակաշվիլին ընդունել է խորհրդարանական հանրապետության մոդելը, որին մեր երկիրը պատրաստ չէ բացարձակապես: 

Ներկայումս «Վրացական երազանքը» խորհրդարանում կորցրել է մեծամասնությունը և, առանց Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության, չի կարող ընդունել որևէ որոշում: 

ՄԱՇ-ը փորձելու է իշխանությունը վերադարձնել՝ օգտագործելով հակառուսական կարգախոսներ: Պարոն Ալասանիան, ով հանդիսանում է ամերիկամետ տրամադրություններ ունեցողների առաջամարտիկ, որոշել է փոխառել Սաակաշվիլու փորձը. վերցնել հակառուսական ու արևմտամետ դրոշը, որովհետև այդ դրոշը վերջին շրջանում Վրաստանում շատ է օգնում իշխանության գալու, իսկ ավելի ուշ՝ իշխանությունը երկար պահելու, մարդկանց վախեցնելու ու Ռուսաստանը սարսափազդու ներկայացնելու հարցերում: 

Ես կարծում եմ, որ ՄԱՇ-ն այս ճգնաժամն օգտագործում է նրա համար, որպեսզի վերադառնա իշխանության: Եվ նա կանգ չի առնի մեթոդների ընտրության միջև: Սաակաշվիլու կուսակցությունը, չնայած վերջին ընտրություններում պարտվելուն, ներկայիս կառավարության համար հանդիսանում բավական լուրջ սպառնալիք»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3562.html
«Դեմոկրատական շարժում - Միացյալ Վրաստան» Վրաստան ՄԱՇ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :