Նախարարների հրաժարականները կարող են հանգեցնել ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի արգելափակմանը

Նախարարների հրաժարականները կարող են հանգեցնել ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի արգելափակմանը

ԵԺԿ-ի տարածած հայտարարությունում նշված է, որ Եվրախորհրդարանի խոշորագույն խմբակցություն Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) Վրաստանի իշխանություններին կոչ է արել հրաժարվել ընդդիմադիրների հանդեպ ընտրովի արդարադատության պրակտիկայից և իշխող թիմին խնդրում է հարգել ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը: 

«Մեր վրդովմունքն են հարուցում վերջին երկու շաբթվա ընթացքում ընդդիմադիրների հանդեպ հաճախակիացած ձերբակալությունները, դատական գործընթացները: 

Պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների հրաժարականները դրա ակնհայտ հաստատումն են: 

Վրաստանի նախագահը հայտարարություն է արել այն մասին, որ երկիրը ղեկավարում է մի մարդ, ով իշխանություն չունի որևէ մեկի նկատմամբ: Երեք նախարարների հրաժարականները կարող են հանգեցնել ճգնաժամային իրավիճակի ու արգելափակել ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի վավերացումը»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3560.html
Վրաստան ԵՄ ԵԺԿ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :