Ջեյմս Ափաթուրայ. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարարներին, որոնց հետ սերտորեն համագործակցել եմ

Ջեյմս Ափաթուրայ. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարարներին, որոնց հետ սերտորեն համագործակցել եմ

Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը սոցցանցում մեկնաբանել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու այն հայտարարությունը, որում նա վստահեցնում է, որ Վրաստանը չի փոխի իր եվրա-ատլանտյան ինտեգրման կուրսը. 

«Ես ուրախ եմ, որ Վրաստանի վարչապետը հստակ հայտարարեց, որ այդ իրադարձությունները խոչընդոտներ չեն ստեղծի եվրա-ատլանտյան ինտեգրման հարցում: ՆԱՏՕ-ն ու անձամբ ես աջակցում ենք դաշինքի հետ մերձենալու ու նրա անդամը դառնալու Վրաստանի ձգտմնաը»: 

Ափաթուրայը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել իրենց պաշտոններին հրաժեշտ տված նախարարներին.

«Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրադարձությունների զարգացմանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարարներին, որոնց հետ վերջին տարիներին ես սերտորեն համագործակցել եմ»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3556.html
ՆԱՏՕ Հարավային Կովկաս Կենտրոնական Ասիա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :