Արտասահմանում Վրաստանի ավելի քան դեսպաններ որոշել են լքել զբաղեցրած պաշտոնները

Արտասահմանում Վրաստանի ավելի քան դեսպաններ որոշել են լքել զբաղեցրած պաշտոնները

Արտասահմանում Վրաստանի ավելի քան 10 (որոշակի տվյալներով՝ 12) դեսպաններ որոշել են լքել զբաղեցրած պաշտոնները: Դա տեղի է ունեցել Մայա Փանջիկիձեի հրաժարականից հետո: 

Փանջիկիձեից բացի, իրենց պաշտոններին հրաժեշտ են տվել առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին, ինչպես նաև փոխարտգործնախարարներ Թամարա Բերուչաշվիլին, Վլադիմիր Գուրգենիձեն ու Դավիթ Ջալագանան, ով դեռ պաշտոնական այցով գտնվում է Կուբայում: 

Վրաստանի ԱԳՆ-ի ղեկավարությունը որոշել է հրաժարական տալ այն բանից հետո, ինչ նախօրեին երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնանկ արեց պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային: Վերջինիս տեղակալները նույնպես պաշտոնանկ են արվել:

Կարճ հասցե: javakhq.info/u/3550.html
Վրաստան ԱԳՆ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :