Կառլ Բիլդտ. Վրաստանում քաղաքական լուրջ ճգնաժամ է

Կառլ Բիլդտ. Վրաստանում քաղաքական լուրջ ճգնաժամ է

Շվեդիայի նախկին արտգործնախարար Կառլ Բիլդտը Վրաստանում ստեղծված իրավիճակը որակել է որպես քաղաքական լուրջ ճգնաժամ՝ կապված Վրաստանի վարչապետի կողմից երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային պաշտոնանկ անելու հետ: 

Բիլդտը նշել է, որ երկրի կուրսը սպառնալիքի տակ է. 

«Վրաստանում քաղաքական լուրջ ճգնաժամ է: Պաշտպանության նախարարի վրա հարձակումն ավարտվեց նրա պաշտոնանկությամբ: Երկրի կուրսը սպառնալիքի տակ է»: 

Բիլդտն իր միկրոբլոգում տարածել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու արած հայտարարությունն այն մասին, որ երկիրը պետք է ղեկավարվի ուժեղ ինստիտուտների կողմից և ոչ թե կուլիսների հետևից: 

Նշենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե սպառնալիքի տակ է հայտնվել ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի վավերացման հարցը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3548.html
Վրաստան ԵՄ Շվեդիա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :