Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) կարող է չաջակցել ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի վավերացմանը

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) կարող է չաջակցել ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի վավերացմանը

Եվրախորհրդարանի խոշորագույն խմբակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) կարող է չաջակցել ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի վավերացմանը:

Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած Եվրախորհրդարանի՝ արտաքին կապերի նիստի ժամանակ ԵԺԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացմանը կաջակցեն միայն այն դեպքում, եթե Վրաստանի ներկայիս իշխանությունները հրաժարվեն նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ ընտրովի արդարադատության քաղաքականությունից ու նրանց հալածելուց: 

ԵԺԿ-ի պատգամավորները ԵՄ-ի երկրներին կոչ են արել ճնշում գործադրել Վրաստանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք վերջ դնեն քաղաքական ընդդիմության վարած գործադրվող ճնշումներին: 

Նրանք կարծում են, որ ընտրովի իրավական հետապնդումն առնչվել է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն, ինչի համար էլ իրենք պետք է անեն ամեն բան՝ այդ գործողություններին վերջ դնելու համար:

Կարճ հասցե: javakhq.info/u/3545.html
Վրաստան Եվրախորհրդարան ԵԺԿ Ասոցացման համաձայնագիր

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 3798 : Ցուցադրված է` 1 - 15 :