Բուրջանաձե. Ալասանիայի ու Սաակաշվիլու կուսակցությունները կարող են դաշինք կազմել

Բուրջանաձե. Ալասանիայի ու Սաակաշվիլու կուսակցությունները կարող են դաշինք կազմել

Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն չի բացառում, որ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան ու նրա գլխավորած «Մեր Վրաստան – Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կարող է դաշիքի մեջ մտնել նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության հետ, որը գլխավորում է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին. 

«Ընդդիմության մեջ եղած ժամանակ նրանք (Ալասանիայի կուսակցությունը) մոտ են կանգնած եղել ՄԱՇ-ին: Եվ ես չեմ բացառում, որ նրանք կհայտնվեն Սաակաշվիլու կուսակցության հետ դաշինքում: Ալասանիայի կուսակցությունն իրականացրել ու իրականացնում է ՄԱՇ-ի քաղաքականությունը»: 

Բուրջանաձեն ճիշտ է համարում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու կողմից պաշտպանության նախարարի պաշտոնից Իրակլի Ալասանիային պաշտոնանկ անելը, և որ ըստ էության՝ Ղարիբաշվիլին չի ունեցել ընտրության հնարավորություն:

Կարճ հասցե: javakhq.info/u/3544.html
Վրաստան դաշինք կուսակցություն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :