Վրաստանում մեկնարկված համընդհանուր մարդահամարը կտևի երկու շաբաթ

Վրաստանում մեկնարկված  համընդհանուր մարդահամարը կտևի երկու շաբաթ

Վրաստանում մեկնարկվում է համընդհանուր մարդահամար: Այն կտևի երկու շաբաթ, որի ընթացքում հատուկ պատրաստություն անցած մոտ 10.000 անձինք պետք է այցելեն երկրի յուրաքանչյուր տուն ու բնակարան: 

Մարդահամարի նախնական ընդհանուր տվյալները կհրապարակվեն 2015 թվականի ապրիլին, իսկ վերջնական արդյունքները՝ 2016 թվականի ապրիլին: 

Մարդահամարի ժամանակ հավաքվելու է աննախադեպ մասշտաբի տեղեկատվություն, որի մշակումը կպահանջի մեկ տարի: 

Վրաստանի բարձրլեռնային մի շարք շրջաններում մարդահամարն անցկացվել է սեպտեմբերի երկրորդ կեսին, քանի որ ակնկալվում էր, որ նոյեմբերին դրանցում վատթարանալու են եղանակային պայմանները: 

Մարդահամարը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը, որի ընթացքում ընտանիքների անդամների թվակազմից բացի, կֆիքսվի նաև նրանց սոցիալ-տնտեսական դրությունը: Այդ գործընթացը յուրաքանչյուր տանը պետք է տևի 40-60 րոպե, այցի ժամկետը նախապես համաձայնեցվելու է քաղաքացիների հետ:

Կարճ հասցե: javakhq.info/u/3542.html
Վրաստան մարդահամար

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :