Մարգվելաշվիլի. Երկիրը պետք է ղեկավարվի ուժեղ ինստիտուտներով և ոչ թե կուլիսների հետևից

Մարգվելաշվիլի. Երկիրը պետք է ղեկավարվի ուժեղ ինստիտուտներով և ոչ թե կուլիսների հետևից

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Վիեննայում մեկնաբանելով իշխող «Վրացական երազանք» դաշինքում ծագած ճգնաժամը, հայտարարել է, որ երկիրը պետք է ղեկավարվի ուժեղ ինստիտուտներով և ոչ թե կուլիսների հետևից: 

Նա հայտարարել է, որ վերջին շրջանում ուշադիր հետևել է դաշինքում ծագած ճգնաժամին, սակայն լռություն է պահպանել, քանի որ կարծել է, որ դաշինքի սուբյեկտներն իրենց ռեսուրսներով պետք է հարթեն ստեղծված իրավիճակը: Մարգվելաշվիլին ընդգծել է, որ Վրաստան վերադառնալուց հետո կներգրավվի իրավիճակի կարգավորման մեջ՝ ելնելով պետական շահերից. 

«Քաղաքական դիմակայությունը վտանգ է առաջացնում երկրի ինստիտուտների արդյունավետ գործելու, ինչպես նաև երկրի եվրաատլանտյան ինտեգրման համար, և որ ամենագլխավորն է՝ վրացական բանակի համար, որը մեր երկրի ինքնիշխանության երաշխիքն է»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3540.html
Վրաստան բանակ «Վրացական Երազանք» Վիեննա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :