Իրակլի Ալասանիա.Ես չեմ տեսնում իշխող «Վրացական երազանք» դաշինքում իմ կուսակցության ապագան

Իրակլի Ալասանիա.Ես չեմ տեսնում իշխող «Վրացական երազանք» դաշինքում իմ կուսակցության ապագան

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ չի տեսնում իշխող «Վրացական երազանք» դաշինքում իր կուսակցության ապագան. 

«Մենք պլանավորել էինք «Վրացական երազանք» դաշինքի կազմում աշխատել նաև 2016 թվականից (խորհրդարանական հերթական ընտրություններից) հետո, սակայն ներկայումս ես չեմ տեսնում որևէ հեռանկար: 

Կուսակցությունը վերջնական որոշում կընդունի դաշինքի քաղխորհրդի նիստից հետո: Ես մշտապես պաշտպանել եմ դաշինքի միասնությունը, և այսօր ես ու իմ թիմը շատ բաներ ենք հանդուրժել ու լռել»: 

Վրաստանի վարչապետի որոշմամբ՝ երեկ պաշտոնանկ արված Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ նոր փուլ է սկսվում իր «Մեր Վրաստան – Ազատ դեմոկրատներ» կուսակցության աշխատանքի համար: 

Ալասանիան հայտարարել է, որ Իրակլի Ղարիբաշվիլու հայտարարությունից հետո նրանում տեսել է ոչ թե վարչապետի, այլ՝ դատախազի:

Կարճ հասցե: javakhq.info/u/3538.html
Վրաստան «Վրացական Երազանք» ՊՆ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :