Վրաստանի եվրաինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին հրաժարական է տվել

Վրաստանի եվրաինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին հրաժարական է տվել

Ալեքսի Պետրիաշվիլին, ով Վրաստանի եվրաինտեգրման հարցերով պետնախարար է, հրաժարական է ներկայացրել:

«Մաեստրո» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարել է. «Մոտենում է դիկտատուրան, ժողովրդավարությունը վտանգի տակ է: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր պաշտպանության նախարարի պաշտոնից Իրակլի Ալասանիայի հեռանալու մասին: 

«Ես որոշում եմ կայացրել պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնել Իրակլի Ալասանիային`իրականացվող հետաքննությանը չխանգարելու համար», – հայտարարել է Ղարիբաշվիլին: 

Վերջին օրերին Վրաստանի դատախազությունը պաշտպանության նախարարության պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր է հարուցել: Իր հերթին Ալասանիան հայտարարել է, որ իր դեմ քաղաքական հետապնդում է սկսվել:

Կարճ հասցե: javakhq.info/u/3537.html
Վրաստան ժողովրդավարություն եվրաինտեգրւմ դիկտատուրա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :