Վրաստանի Արդարադատության նախարարին դուր չի եկել Պաշտպանության նախարարության բարձրաստիճան չինովնիկների ձերբակալման փաստը

Վրաստանի Արդարադատության նախարարին դուր չի եկել Պաշտպանության նախարարության բարձրաստիճան չինովնիկների ձերբակալման փաստը

Վրաստանի Արդարադատության նախարարը հայտարարություն է կատարել մեկնաբանելով դատախազության կողմից Պաշտպանության նախարարությունից բարձրաստիճան չինովնիկների ձերբակալման փաստը: 

«Պաշտպանության նախարարության բարձրաստիճան չինովնիկների ձերբակալման պատճառով խախտվել է երկրի ուժային գերատեսչություններում առկա հավասարակշռությունը, բոլոր դատախազները և հետախույզները, պետք է հասկանան, որ Պաշտպանության նախարարի բացակայության օրոք չի կարելի ձերբակալել նրա տեղակալներին այն դեպքում, եթե դրա հատուկ անհրաժեշտությունը չկա: 

Այն, ինչ կատարվել է, խախտել է ուժային գերատեսչություններում առկա չգրված հավասարակշռությունը: Պաշտպանության նախարարը հարգում է բոլոր գերատեսչություններին և բոլոր պետական գերատեսչություններն էլ պետք է Պաշտպանության նախարարությանը հարգեն», -հայտնել է Արդարադատության նախարարը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3535.html
Վրաստան Վրաստան բարձրաստիճան չինովնիկներ ձերբակալություն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :