Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում տեղի ունեցած ընտրությունները

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում տեղի ունեցած ընտրությունները

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել է ընտրությունների անցկացումն Ուկրաինայի հարավ-արևելյան Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում: 

«Անօրինական այսպես կոչված «ընտրությունների» անցկացումը միջազգային իրավունքի և Ուկրաինայի սահմանադրության նորմերի խախտում է: Նման սադրիչ գործողությունները, որոնք ոչ մի ընդհանրություն չունեն քաղաքացիների ազատ կամարտահայտման հետ, խոչընդոտում են Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում իրավիճակի խաղաղ կարգավորմանը»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի հայտարարության մեջ:

Նշենք, որ ռուսամետ անջատողականների հսկողության տակ գտնվող տարածքներում անցկացվել են «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական  Հանրապետությունների» ղեկավարների և պատգամավորների ընտրություններ:

Միջազգային հանրությունը և Ուկրաինան չեն ճանաչում տեղի ունեցած ընտրությունները, իսկ Ռուսաստանում հայտարարել են, որ Դոնբասի ընտրությունները համարում են կայացած և կոչ են անում Ուկրաինային անջատողականների հետ երկխոսություն հաստատել:

Կարճ հասցե: javakhq.info/u/3532.html
Վրաստան Ուկրաինա ընտրություններ Դոնեցկ Լուգանսկ Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :