Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին  հանդիպել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ

Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին  հանդիպել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: 

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցը: Մարգվելաշվիլին ընդգծել է, որ չնայած Վրաստանի կառուցողական քայլերին, որոնք միտված են Ռուսաստանի հետ լարվածության ապաէսկալացմանը՝ հաջողվել է կարգավորել քաղաքական հարաբերությունները, և Ռուսաստանը շարունակում է Վրաստանի տարածքի օկուպացումը: 

Մարգվելաշվիլին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրել է նրա վրա, որ Ռուսաստանը պլանավորում է Աբխազիայի հետ «Դաշնակցության ու ինտեգրման մասին համաձայնագիր» ստորագրել, ինչը վրացական կողմի գնահատմամբ հանդիսանում է Աբխազիայի բռնակցման ուղիղ քայլ:

Կարճ հասցե: javakhq.info/u/3531.html
Ռուսաստան Աբխազիա Վրաստան Օսիա Ավստրիա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :