Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիա

Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիա

Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիա, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի` «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներ» համաժողովին, որը կանցկացվի Վիեննայում: 

Համաժողովի շրջանակում վրաց նախագահը կհանդիպի ՄԱԿ-ի և ԵԱՀԿ ղեկավարների հետ: 

Այցի շրջանակներում նախատեսվում է Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: 

Կոնֆերանսի ժամանակ Մարգվելաշվիլին կպատմի երկրի տնտեսական և ենթակառուցվածքային փոփոխությունների ոլորտում ձեռքբերումների մասին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3523.html
Վրաստան Ավստրիա համաժողով Վիեննա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :