Վրաստանի քրեական օրենսգրքի արդեն երեք հոդվածով հետախուզվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին նոր մեղադրանք կներկայացվի

Վրաստանի քրեական օրենսգրքի արդեն երեք հոդվածով հետախուզվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին նոր մեղադրանք կներկայացվի

Վրաստանի քրեական օրենսգրքի արդեն երեք հոդվածով հետախուզվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին նոր մեղադրանք կներկայացվի:

Վրաստանի իշխանությունները, առաջիկայում Սաակաշվիլիին կմեղադրեն դավադրության համար, որի նպատակը բռնի միջոցներով սահմանադրական կարգի տապալումն է: Դրա համար սպառնում է 5 - 8 տարվա ազատազրկում:

Նշենք, որ այս գործով սկսել են զբաղվել հունիսին, երբ Բաքվից փորձել են Սաակաշվիլու կողմնակիցների միջոցով մեկ մլն դոլար բերել Վրաստան: Սաակաշվիլիից բացի, այս գործով անցնում են նաև պատգամավորներ, տարբեր պաշտոնյաներ, Սաակաշվիլիի ազգական Թեմուրի Ալասանիան, ով շուրջ 40 տարի աշխատել է ՄԱԿ-ում, խորհրդատվություն տրամադրել իր բարեկամին:

Վրաստանի ՆԳՆ-ն առայժմ զերծ է մնում այս առիթով պաշտոնական մեկնաբանություններից:

Նոյեմբերի 15-ին Թբիլիսիում նախատեսված է Սաակաշվիլիի կողմնակիցների հանրահավաքը, որին մասնակցելու համար շրջանների բնակիչներին 15 լարի (9 ԱՄՆ դոլար) են խոստանում:

Կարճ հասցե: javakhq.info/u/3522.html
Վրաստան քրեական օրենսգիրք մեղադրանք

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :