Ղարիբաշվիլի. Վրաստանի համար Թուրքիան հանդիսանում է թիվ մեկ առևտրային գործընկեր

Ղարիբաշվիլի. Վրաստանի համար Թուրքիան հանդիսանում է թիվ մեկ առևտրային գործընկեր

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ, ով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության խորացման հարցը, այդ թվում նաև առևտրային-տնտեսական հարաբերությունների զարգացումն ու միջխորհրդարանական բարեկամության խմբի ակտիվացումը:

Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի համար Թուրքիան հանդիսանում է թիվ մեկ առևտրային գործընկեր: Նրա խոսքերով՝ Վրաստանը Թուրքիան դիտարկում է որպես հուսալի դաշնակից ու ռազմավարական գործընկեր և մեծ կարևորություն է տալիս երկրի եվրաատլանտյան ձգտումներին Թուրքիային աջակցելուն:

Հանդիպման ժամանակ կարևորվել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու նախագծի առկայությունը, որը տրանսպորտի ու առևտրի ոլորտներում կխորացնի տարածաշրջանային համագործակցությունը: Երկաթուղին ամբողջովին շահագործման կհանձնվի 2015 թվականին:

Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Չիչեքին՝ «2014-2015 թվականներին Թուրքիայի հանրային ու մասնավոր դպրոցներում վրացերենի ուսումնասիրման մասին» ծրագիրը հաստատելու համար: 

Նշենք, որ Ջեմիլ Չիչեքը Վրաստան է ժամանել եռօրյա պաշտոնական այցով: Նա հանդիպելու է նաև իր վրացի գործընկեր Դավիթ Ուսուպաշվիլու հետ:

Կարճ հասցե: javakhq.info/u/3521.html
Վրաստան Թուրքիա «Բաքու-Թբիլիսի-Կարս»

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :