Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Ջեմիլ Չիչեքը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Ջեմիլ Չիչեքը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Ջեմիլ Չիչեքը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:

Ջեմիլ Չիչեքն այստեղ հանդիպումներ կունենա իր վրացի գործընկեր Դավիթ Ուսուպաշվիլու և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ: Պլանավորված է, որ Չիչեքը վաղը կայցելի Աջարիա և կհանդիպի Աջարիայի կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեի հետ, ինչպես նաև կայցելի Բաթումի մզկիթ:

Թուրքիան Վրաստանի առևտրային թիվ մեկ գործընկերն է:

Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1428.1 միլիոն դոլար, ինչը 1/3-ով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:

Կարճ հասցե: javakhq.info/u/3519.html
Վրաստան Թուրքիա Աջարիա ԹԱՄԺ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :