Իրակլի Ղարիբաշվիլի. Կառավարությունը թույլ չի տա հեղաշրջում ու սադրիչ գործողություններ իրականացնել երկրում

Իրակլի Ղարիբաշվիլի. Կառավարությունը թույլ չի տա հեղաշրջում ու սադրիչ գործողություններ իրականացնել երկրում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության պլանավորած բողոքի մասշտաբային ակցիան, հայտարարել է, որ երկրի կառավարությունը թույլ չի տա հեղաշրջում ու սադրիչ գործողություններ: 

Ընդդիմադիր ՄԱՇ կուսակցությունը, որի հիմնադիրը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է, հայտարարել է, որ նոյեմբերի 15-ին մասշտաբային ակցիա կանցկացնի Թբիլիսիի կենտրոնում, որի ընթացքում պլանավորում է իր դժգոհությունը հայտնել մի շարք հարցերում ներկայիս իշխանությունների գործունեության նկատմամբ: 

Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը երբեք թույլ չի տա երկրի ապակայունացում ու հեղաշրջման գրանցում. 

«Մենք տեղեկություններ ունենք, որ ՄԱՇ կուսակցությունը մշտապես պլանավորում է հակապետական բաներ, սակայն կառավարությունը շատ խիստ պատասխան կտա դրան»: 

Նշենք, որ ՄԱՇ-ն իր հերթին երկրի ղեկավարությանը մեղադրել է իր վերաբերյալ կեղծիքներ տարածելու մեջ` ընդգծելով, որ կառավարության հայտարարությունները վկայում են, որ նա գտնվում է հիստերիայի ու խուճապի մեջ: 

Կարճ հասցե: javakhq.info/u/3517.html
Վրաստան կառավարություն ՄԱՇ հեղաշրջում

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :