Բաթում քաղաքում նոր մարզադաշտ է կառուցվելու

Բաթում քաղաքում նոր մարզադաշտ է կառուցվելու

News Georgia-ն գրում է, որ Բաթում քաղաքում նոր մարզադաշտ է կառուցվելու։ Այն նախատեսված է 20.000 հանդիսատեսի համար և իր բոլոր չափանիշներով համապատասխանելու է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի պահանջներին։

Շինարարությունն Աջարիայի կառավարությանը կարժենա 36 մլն լարի։

Աշխատանքների սկիզբը նախատեսված է 2015-ին և արդեն ներառված է 2015թվականի բյուջեում։

Շինարարության ավարտը նախատեսված է 2017-ին։

Մոտ օրերս մրցույթ է հայտարարվելու շինության և այլ ենթակառուցվածքների կառուցման աշխատանքների համար։

Շինարարության համար նախատեսվել է 9 հեկտար տարածք։ Այնտեղ կարող են անցկացվել ոչ միայն ֆուտբոլային, այլ նաև մարզական այլ մրցումներ և առաջնություններ։

Կարճ հասցե: javakhq.info/u/3513.html
Վրաստան մարզադաշտ ՈՒԵՖԱ ՖԻՖԱ Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :