Պաատա Զաքարեիշվիլի. Ադրբեջանի և Հայաստանի նախագահների դեմ առ դեմ հանդիպումը Փարիզում հույս է ներշնչում

Պաատա Զաքարեիշվիլի. Ադրբեջանի և Հայաստանի նախագահների դեմ առ դեմ հանդիպումը Փարիզում հույս է ներշնչում

Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել է, որ շատ ցավալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված: 

Վրաստանի ադրբեջանալեզու լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախարարը հիշեցրել է, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

«Ադրբեջանի և Հայաստանի նախագահների դեմ առ դեմ հանդիպումը Փարիզում հույս է ներշնչում, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ դրական քայլ կարվի: Դա լավ նշան է: Հավատում ենք, որ այդ ուղղությամբ հանդիպումների անցկացումն ու դրանց դրական զարգացումները կտան դրական արդյունքներ»,-ասել է պետնախարարը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3511.html
ԼՂՀ Վրաստան Հայաստան Ադրբեջան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :