Վրաստանի բնակչության համընդհանուր մարդահամարը կմեկնարկվի նոյեմբերի 5-ին

Վրաստանի բնակչության համընդհանուր մարդահամարը կմեկնարկվի նոյեմբերի 5-ին

Վրաստանի բնակչության համընդհանուր մարդահամարը կմեկնարկվի նոյեմբերի 5-ին: Մարդահամարը կտևի 15 օր ու կավարտվի նոյեմբերի 19-ին: 

Դրա համար հատուկ պատրաստություն անցած 10.000 անձինք կշրջեն երկրի բոլոր բնակավայրերով ու հիմնավորապես կուսումնասիրեն նրանց բնակչության թվակազմն ու սոցիալ-տնտեսական դրությունը: 

Յուրաքանչյուր ընտանիքում մարդահամարի գործընթացը կտևի 40-60 րոպե: Բարձրալեռնային մի շարք շրջաններում մարդահամարն անցկացվել է սեպտեմբերի 15-29-ին, քանի որ ակնկալվում էր, որ նոյեմբերին դրանցում կտիրեն եղանակային անբարենպաստ պայմաներ: 

Բնակչության մարդահամարի նախնական տվյալները կհրապարակվեն 2015 թվականի ապրիլին, իսկ վերջնական արդյունքները` 2016 թվականի ապրիլին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3508.html
Վրաստան մարդահամար բնակչություն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :