ԱՄՆ-ն ուրախ է, որ Վրաստանը կանգնած է զարգացման ճիշտ ճանապարհին

ԱՄՆ-ն  ուրախ է, որ Վրաստանը կանգնած է զարգացման ճիշտ ճանապարհին

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղարի տնտեսության հարցերով խորհրդատուն հայտարարել է, որ

ԱՄՆ-ն  ուրախություն է հայտնում այն կապակցությամբ, որ Վրաստանը կանգնած է զարգացման ճիշտ ճանապարհին և բարեփոխումներ է իրականացնում:

«Վրաստան-ԱՄՆ ռազմավարական խարտիա»-ի շրջանակներում աշխատանքային խմբի հետ հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք տնտեսական բնույթի բազմաթիվ հարցեր: Վրացի գործընկերները զեկուցել են մեզ այն ձեռքբերումների մասին, որոնց հասել է Վրաստանը վերջին մի քանի ամսվա ընթացքում: Խոսել են ներքին տնտեսությունում բարեհաջող կերպով անցկացված բարեփոխումների մասին: ԱՄՆ-ն ուրախություն է հայտնում, որ Վրաստանը կանգնած է զարգացման ճիշտ ճանապարհին և իրականացնում է բարեփոխումներ: Մենք պատրաստ ենք հետագայում ևս աջակցել այս երկրին, այդ թվում նպաստել նաև ԱՄՆ-ի և Վրաստանի մասնավոր ընկերություններին», -հայտարարել է ամերիկացի չինովնիկը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3507.html
Վրաստան Ուսամա բեն Լադեն զարգացում

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :