Վրաստանի վարչապետի` մարդու իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատուի պաշտոնին նշանակվել է Սոփո Ջափարիձեն

Վրաստանի վարչապետի` մարդու իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատուի պաշտոնին նշանակվել է Սոփո Ջափարիձեն

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետի` մարդու իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատուի պաշտոնին է նշանակվել Սոփո Ջափարիձեն:

«Մասնագիտությամբ Սոփոն իրավաբան է, նախկինում աշխատել է Եվրոպական նախագծերում, իսկ մինչ այդ եղել է Վրաստանի Պրոբացիայի նախարարի տեղակալ: Նա միջազգային և պետական կառույցներում աշխատելու մեծ փորձ ունի: Մեր Կառավարությունը Մարդու իրավունքների պաշտպանության Ազգային ռազմավարություն է մշակել, և մեզ համար շատ կարևոր է, որպեսզի այդ ռազմավարությունն իրականացվի: Ես համոզված եմ, որ իմ նոր խորհրդատուն մեծ ներդրում կունենա տվյալ ուղղությամբ»- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3504.html
Վրաստան խորհրդատու Պրոբացիայի նախարար

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :