Գիորգի Ախվլեդիանի. Քաղաքացիների անօրինական լսումների տեսանկյունից երկրում ոչինչ չի փոխվել

Գիորգի Ախվլեդիանի. Քաղաքացիների անօրինական լսումների տեսանկյունից երկրում ոչինչ չի փոխվել

«Միավորված Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Գիորգի Ախվլեդիանին հայտարարել է.

«Քաղաքացիների անօրինական լսումների տեսանկյունից երկրում ոչինչ չի փոխվել: Հատուկ ծառայությունները շարունակում են անցկացնել քաղաքացիների անօրինական լսումներ: Կարծիք է ստեղծվում, որ ներկայիս իշխանությունը, ինչպես Սահակաշվիլու նախկին ռեժիմը, շահագրգռված է, որ տվյալ փորձը պահպանվի: Կառավարությունը նոր ծառայություն է ստեղծել` Անհատի իրավունքի պաշտպանության տեսուչ, մինչդեռ սա կեղծ ծառայություն է, որը ստեղծվել է ուշադրությունը շեղելու համար:

Կցանկանայինք հիշեցնել, որ քաղաքացիների անօրինական լսումները որոշիչ դեր են խաղացել իշխանությունից նախկին ռեժիմը հեռացնելու մեջ. ամեն ինչից դատելով` ներկայիս կառավարությունը թույլ է տալիս նույն սխալները, ինչ անցած Կառավարությունը, և վերջը ևս նույնը կլինի»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3503.html
կառավարություն «Միավորված Ժողովրդավարական շարժում» անօրինականություն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :