Ախալցխայի կրթական հաստատությունների միայն մի մասն է պատրաստ ձմեռը դիմավորելուն

Ախալցխայի կրթական հաստատությունների միայն մի մասն է պատրաստ ձմեռը դիմավորելուն

Ախալցխայի դպրոցները և մանկապարտեզները տաքանում են բնական գազով կամ վառելափայտով, չնայած դրա նրանց մի մասն է ընդամենը պատրաստ սուր ձմռվան: 

Ախալցխայի թիվ 6 հանրային դպրոցում դասերը ընթանում են առանց ջեռուցման: Այս տարի այնտեղ մոնտաժվել է նոր ջեռուցման համակարգ, որին պետք է բնական գազ: 

Դպրոցի տնօրենի պարտականությունները կատարողը նշում է, որ խնդիրը միայն կայանում է բնական գազի շենք հասցնելուն: Եթե ժամանակին չուղղվի համակարգը, ուրեմն ժամանակավոր պետք է կանգնեցվեն դասընթացները: 

Ախալցխայի թիվ 3 հայկական դպրոցում ևս ջեռուցման խնդիր կա: 

Վառելանյութի պակաս կա նաև Ախալցխայի թիվ 1 մանկապարտեզում, բայց ջեռուցման խնդիր չի առաջացել: Ինչպես նշում են հաստատությունում՝ ամեն տարի նրանց վառելանյութով բավարարում էր տեղի մունիցիպալիտետը, բայց այս տարի այն ուշացվել է և նրանց օգնել են մյուս մանկապարտեզները:

Ախալցխայի քաղաքապետարանի նախադպրոցական կրթական հաստատությունում նշում են, որ մանկապարտեզներում վառելանյութով բավարարելու տենդերը ավարտված է և արդեն պարզվել է շահողը: Հաստատության տնօրեն Նանա Բերիձեն նշում է, որ հերթով մանկապարտեզներին մատակարարվում է փայտ և թե երբ կավարտվի տվյալ պրոցեսը դեռ անորոշ է:

Կարճ հասցե: javakhq.info/u/3501.html
Ջավախք դպրոցներ Ախալցխա վառելանյութ մանկապարտեզներ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :