Թուրքիան «Վրաստան-Ադրբեջան» երթուղին ցանկանում է օգտագործել դեպի Թուրքմենստան բեռնափոխադրումներ իրականացնելու համար

Թուրքիան «Վրաստան-Ադրբեջան» երթուղին ցանկանում է օգտագործել դեպի Թուրքմենստան բեռնափոխադրումներ իրականացնելու համար

Թուրքիայի Միջազգային բեռնափոխադրումների ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ Էլիֆ Սևիմը հայտարարել է, որ Թուրքիան «Վրաստան-Ադրբեջան» երթուղին ցանկանում է օգտագործել դեպի Թուրքմենստան բեռնափոխադրումներ իրականացնելու համար:

Նրա խոսքերով՝ չի բացառվում, որ եթե Իրանը շարունակի թուրք ավտոփոխադրողներից պահանջել տարանցման վճար, ապա Թուրքիան կօգտագործի «Վրաստան-Ադրբեջան» երթուղին, ինչն իրենք մշտապես դիտարկել են որպես Իրանին այլընտրանքային երթուղի:

Սևիմը հայտարարել է, որ Թուրքիայի տրանսպորտի, նավարկության ու կապի նախարար Լյութֆի Էլվանն Ադրբեջան կատարած այցի ժամանակ այդ հարցը քննարկել է ադրբեջանական կողմի հետ:

Կարճ հասցե: javakhq.info/u/3498.html
Վրաստան Ադրբեջան Թուրքիա բեռնափոխադրումներ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :