Դավիթ Զալկալիանի. Աբխազիայի ներկայացուցիչները չպետք է պատրանքներ տածեն միջազգային հանրության կողմից ճանաչման համար

Դավիթ Զալկալիանի. Աբխազիայի ներկայացուցիչները չպետք է պատրանքներ տածեն միջազգային հանրության կողմից ճանաչման համար

Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Աբխազիայի ներկայացուցիչները չպետք է պատրանքներ տածեն միջազգային հանրության կողմից ճանաչման հետ.

«Դա բացառված է, քանի որ միջազգային հանրությունն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Վրաստանն աբխազներին առաջարկում է կիսել այն բարեկեցությունը, որը Վրաստանին կբերի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ինչպես նաև վիզային ռեժիմի ազատականացումը»:

Զալկալիանիի այդ հայտարարությունը կապված է Լոնդոնում՝ Chatham house-ում, Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբայի ելույթի հետ: Չիրիկբան ընդգծել է, որ հանդիսանում է Նիդերլանդների քաղաքացի, և որ իր համար դժվար չի եղել Մեծ Բրիտանիա մուտք գործելը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3497.html
Աբխազիա Վրաստան Լոնդոն ԵՄ Նիդերլանդներ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :