Կայացել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի և գերմանացի գործընկեր Ուսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպումը

Կայացել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի և գերմանացի գործընկեր Ուսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպումը

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Գերմանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ հանդիպել է գերմանացի գործընկեր Ուսուլա ֆոն դեր Լեյենի հետ ու քննարկել այն միջոցների փաթեթը, որը Վրաստանին հատկացրել է ՆԱՏՕ-ն: 

Վրաստանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Վրաստանի անկախության պատմության ընթացքում դա նրա պաշտոնական առաջին այցն է Գերմանիա: 

Հանդիպումից հետո Ալասանիան հայտարարել է, որ ռազմական համագործակցության ոլորտում Վրաստանի ու Գերմանիայի հարաբերությունները դառնում են ինտենսիվ: 

Նա հավելել է, որ գերմանական կողմի հետ քննարկել է այն հնարավորությունները, որոնք Գերմանիան Վրաստանի զինված ուժերին հատկացնում է կրթության տեսանկյունից, ինչը կնպաստի ՆԱՏՕ-ի ու Գերմանիայի հետ Վրաստանի ռազմական լիովին համապատասխանելիությանը: 

Ալասանիան հայտարարել է, որ Գերմանիան առաջատար դեր է խաղացել Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ սատացած փաթեթի գործարկման մեջ, ինչը հիմք կհանդիսանա ապագայում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության համար:

Կարճ հասցե: javakhq.info/u/3495.html
Վրաստան Գերմանիա ՆԱՏՕ Ուելս

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :