Քուրթ Տոնգ. Շատ կարևոր է, որ Ռուսաստանը հարգի Վրաստանի տարածքային ամբողջականությունը

Քուրթ Տոնգ. Շատ կարևոր է, որ Ռուսաստանը հարգի Վրաստանի տարածքային ամբողջականությունը

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Քուրթ Տոնգը «Ռուսթավի- 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը պետք է հարգի Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Նա նաև խոսել է Վրաստան-ԱՄՆ Խարտիայի շրջանակներում անցկացվող աշխատանքային հանդիպման մասին: Նրա խոսքով՝ նա արդեն հանդիպումներ է ունեցել երկրի նախագահի և վարչապետի հետ: Զրույցի հիմնական թեման եղել է ներդրումները և ազատ առևտրի հնարավորությունները:

«Մենք անցկացնում ենք աշխատանքային խմբերի հանդիպում: Մտադիր ենք խոսել տարածաշրջանային զարգացման և առևտրային քաղաքականության, ինչպես նաև Վրաստանի տնտեսական մարտահրավերների և Վրաստանի ու ԱՄՆ-ի մասնավոր հատվածների միջև համագործակցության մասին»,- ասել է նա:

Տոնգը հայտնել է, որ նախագահի և վարչապետի հետ հանդիպմանը ծանոթացել է Վրաստանի տնտեսական զարգացման և տարածաշրջանային հարաբերությունների վերաբերյալ հետաքրքիր նկատառումներին: 

«Շատ կարևոր է, որ Ռուսաստանը հարգի Վրաստանի տարածքային ամբողջականությունը: ԱՄՆ-ն արդեն վաղուց այդ դիրքորոշումն ունի»- հայտարարել է Քուրթ Տոնգը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3493.html
Ռուսաստան ԱՄՆ Վրաստան տարածք

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :