Թուրքիային է բաժին ընկել Վրաստանի արտաքին առևտրային ողջ շրջանառության 17 տոկոսը

Թուրքիային է բաժին ընկել Վրաստանի արտաքին առևտրային ողջ շրջանառության 17 տոկոսը

2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից Թուրքիա արտահանման ծավալն աճել է 27.2 տոկոսով (37 միլիոն դոլարով)՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները վկայում են, որ այս տարվա առաջին 9 ամիսներին Վրաստանից Թուրքիա արտահանման ծավալը կազմել է ավելի քան 173 միլիոն դոլար, ինչը կազմում է Վրաստանի ողջ արտահանման 8 տոկոսը:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում աճել է նաև Թուրքիայից Վրաստանի ներկրումը: 

2014 թվականի առաջին 9 ամիսներին Թուրքիայից Վրաստանի ներկրման ծավալը կազմել է 1255 միլիոն դոլար, ինչը 33.2 տոկոսով (312.5 միլիոն դոլարով) ավելին է՝ համեմատած 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածի հետ:

Թուրքիային է բաժին ընկել Վրաստանի ողջ ներկրման 20.2 տոկոսը: 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Թուրքիան շարունակել է մնալ Վրաստանի հիմնական առևտրային գործընկերը:

Հաշվետու ժամանակահատվածում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1428.1 միլիոն դոլար, ինչը 32.4 տոկոսով ավելին է՝ համեմատած 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների հետ: Թուրքիային է բաժին ընկել Վրաստանի արտաքին առևտրային ողջ շրջանառության 17 տոկոսը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3491.html
Վրաստան Թուրքիա արտահանում ներկրում

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :